Դեկտեմբերի 12-ին, ժամը 21:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են երկու «Opel Astra G» (վարորդներից մեկը՝ Հ․ Ս․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները ավտոմեքենաներից մեկի վարորդին և ուղևոր Գ․ Ս․-ին պատգարակով մոտեցրել են  շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:

384