Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ղեկավարությամբ՝ այսօր մարզպետարանում կայացավ աշխատանքային խորհրդկցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանը, Տիգրան Եղիազարյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում ամփոփ ներկայացվել են նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ շեշտադրելով առկա խնդիրները, որոնց լուծումներն օրակարգային են:

Յուրաքանչյուրդ ձեր ղեկավարած ստորաբաժանման մասով կրկին ամփոփեք բոլոր այն աշխատանքները, որոնք մինչև տարեվերջ հրատապ լուծման կարիք ունեն, որպեսզի պետության որևէ գործառույթի իրականացում, կապված մեր առջև դրված գործառույթների թերացմամբ, չխափանվի: Այս և հաջորդող 2 աշխատանքային շաբաթների ընթացքում մեր գերխնդիրն է ամբողջ ծավալով ապահովել 2021 թվականի համար մարզպետարանին վերապահված գործառույթների իրականացումը,- ասել է մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը:

Քննարկվել են ֆինանսական, կրթության, մշակույթի, սպորտի, համայնքների միավորմամբ պայմանավորված աշխատանքների, առողջապահության, պատվաստումային ընդգրկվածության, գյուղատնտեսսության, բնապահպանության, հողաշինության, ընդերքօգտագործման, ներդրումային, սուբվենցիոն, հրատապ և այլ ծրագրերի, քաղաքաշինության, սոցիալական աջակցության ոլորտներին և մարզպետարանի լիազորությունների տիրույթում գտնվող մի շարք այլ հարցեր:

1022