Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում նշանակել է Իգոր Կարպենկոյին, որը նախկինում ղեկավարում էր հանրապետության կրթության նախարարությունը։ Այս պաշտոնում նա կփոխարինի Լիդիա Երմոշինային, որը ԿԸՀ-ն ղեկավարում էր 1996 թվականից։
Հիշեցնենք, որ նա բազմիցս եղել է Բելառուսում ցուցարաների թիրախում։ Նրան մեղադրում էին ընտրակեղծիքների և սուտ թվեր հրապարակելու մեջ։

Երմոշինան հայտարարել է, որ ԿԸՀ-ի ներկայիս կազմի լիազորությունները կավարտվի 2021թ․-ի վերջին, իսկ  ՏԻՄ պատգամավորների ընտրությունների նախընտրական քարոզարշավ կսկսի և կիրականացնի ԿԸՀ նոր կազմը։

406