Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կներգրավվեն 96 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում ունի 2 ներկայացուցիչ: Դավիթ Հովհաննիսյանն ընդգրկված է Բ խմբում: Այս խմբում մրցումները կսկսվեն Հայաստանի ժամանակով ժամը 12.00-ին, իսկ ավելի ուշ՝ ժամը 15.00-ից կսկսվեն Ա խմբի մրցումները, որտեղ Հայաստանը կներկայացնի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ հայ մարզիկը փոխել է քաշային կարգը: Այս քաշային կարգում ևս լարված մրցապայքար է սպասվում: Հակոբի մրցակիցներից մեկը ՌԴ-ը ներկայացնող հայազգի ծանրորդ Արթուր Բաբայանն է:

478