Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը նշել է, որ 2022 թվականին Պեկինում ակնկալում է անձնական հանդիպում, առաջնորդները պայմանավորվել են բանակցություններ վարել և մասնակցել Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ-ն։ 

ՌԴ նախագահը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը բանակցություններ են վարում տեսակոնֆերանսի միջոցով։

«Հարգելի բարեկամ, հարգելի նախագահ Սի Ցզինպին, հուսով եմ, որ հաջորդ փետրվարին մենք վերջապես կկարողանանք հանդիպել Պեկինում: Ինչպես պայմանավորվել ենք,  մենք բանակցություններ կվարենք, ապա կմասնակցենք ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ երախտապարտ է այս նշանակալից միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։

1191