Մոսկվայի Բաբուշկինյան դատարանը վճռել է մինչ 2022-ի փետրվարի 13-ը կալանքի տակ պահել պրոդյուսեր Մուրադ Հովհաննիսյանին, որը Մոսկվայի հյուսիսում գտնվող կլինիկաներից մեկում դանակահարել է ատամնաբույժին։

Ինչպես գրում է gazeta.ru-ն, 60-ամյա Մուրադ Հովհաննիսյանը ներխուժել է հաստատություն և վիրավորել 40-ամյա բժիշկ Ջամալ Ադիլովին, քանի որ տղամարդուն դուր չի եկել ատամնաբույժի աշխատանքի արդյունքը։

Միջադեպի հետևանքով բժիշկը ծանր արյունահոսությամբ և որովայնի վնասվածքով հոսպիտալացվել է։ Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանական բաժանմունք և իրավապահներին հայտնել դեպքի հանգամանքները։

Ավելի ուշ պարզվել է, որ հարձակվողը եղել է Paradise պրոդյուսերական կենտրոնի պրոդյուսերը: Նախկինում նրան են պատկանել Paradise Video, Paradise Digital և Paradise Media ընկերությունները:

1285