Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 130 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6272 թեստավորում, առողջացել է 385 քաղաքացի, մահացել 6 պացիենտ:

Առողջացածների ընդհանուր թիվը 328435 է: Համավարակից ի վեր հանրապետությունում գրանցվել է 7899 մահվան դեպք:

Այս պահին կորոնավիրուսից բուժվում է 5811 պացիենտ:

476