Ուկրաինա «ռուսական ռազմական ներխուժման» սպառնալիքը մնում է իրական, թեև Կրեմլի վերջնական ծրագրերն այս առումով մնում են անորոշ։

Այս կարծիքն իր բլոգում հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։ Նա կարծում է, որ ռուսական զորքերի հնարավոր ագրեսիվ գործողությունների պատճառով եվրոպական երկրները պետք է հույս ունենան լավագույնին, սակայն պատրաստվեն իրադարձությունների ամենավատ շրջադարձին ևս։

«Տարբեր սցենարներ կարող են զարգանալ։ Ինչպես ես ասացի Ստրասբուրգի Եվրախորհրդարանում, մենք պետք է հուսանք լավագույնին և պատրաստվենք վատագույնին։ Մենք չենք կարող բացառել Ռուսաստանի ցանկությունը՝ օգտագործել այս ճգնաժամը որպես լծակ՝ հասնելու իր հայտարարած նպատակին՝ փոխելու Եվրոպայում անվտանգության կառուցվածքը»,- գրել է Բորելը։

904