Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ 2021թվականի “Տարվա 10-ը լավագույն մարզիկներ” մրցույթի ընտրությունը։ Այն կատարվեց ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների և ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների քվեարկության համադրությամբ։ Մրցույթին մասնակցում էին 6 մարզաձևերից 22 մարզիկ։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից մրցույթին մասնակցում էր Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Ռուդիկ Մկրտչյանը։ Ազատ ոճայիններից հավակնորդ էր միայն Արսեն Հարությունյանը։

Սամբիստներից էին Արամ Աղաջանյանը, Արթուր Հակոբյանը, Մհեր Մերջանյանը և Արմեն Մնացականյանը։

Ծանրորդների ցանկում էին Սիմոն Մարտիրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը, Կարեն Ավագյանը, Սամվել Գասպարյանը, Վարազդատ Լալայանը, Անդրանիկ Կարապետյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը և ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը։

Բռնցքամարտիկներից մասնակցում էին միայն Հովհաննես Բաչկովն ու Դավիդ Չալոյանը։

Այսպիսով, 2021 թվականի 10 լավագույն մարզիկներ են ճանաչվել.

Ալեքսանյան Արթուր – հունահռոմեական ըմբշամարտ
Ամոյան Մալխաս – հունահռոմեական ըմբշամարտ
Բաչկով Հովհաննես – բռնցքամարտ
Դանիելյան Էլինա –շախմատ
Դավթյան Արթուր – սպորտային մարմնամարզություն
Լալայան Վարազդատ – ծանրամարտ
Հարությունյան Արսեն – ազատ ոճի ըմբշամարտ
Մարտիրոսյան Սիմոն – ծանրամարտ
Մինասյան Գոռ - ծանրամարտ
Չալոյան Դավիթ - բռնցքամարտ

Բացի տարվա 10-ը լավագաույն մարզիկի ընտրությունից ամփոփվել է նաև 2021 թվականի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցույթը։ Որը կատարվել է SMS քվեարկությամբ։ Արդյունքում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների հաղթող, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ Քվեարկությանը մասնակցել է 7704 մարդ:

1132