ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերջին ելույթին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Մարությանի փոխարեն ես մեր էնքան շատ բացթողումներ ու սխալներ կմատնանշեի, բայց խոսել նախարարի աշխատավարձից, ասել, որ տեխնոկրատը պիտի լավ վարձատրվի, իսկ 100 տեխնոկրատ ղեկավարող նախարարը՝ ոչ, դա էժանագույն պոպուլիզմ է։ Ուրեմն իմացեք՝ առաջ էլ, հիմա էլ, հետո էլ, Հայաստանում նախարարը ունենալու է եկամուտի երկու հնարավոր աղբյուր․

1) անօրինական - սեփական բիզնես շահերի սպասարկում, իր ձեռքի տակով անցնող միլիոնավոր դոլարներից ատկատներ, ուղղակի կաշառքներ

2) օրինական - իր համար պետական բյուջեից դուրս գրված, թղթի վրա ֆիքսված ու բոլորի համար տեսանելի աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճար։

Հայաստանի պարագայում հեղափոխությունը հենց այն է, որ նախարարը պետական բյուջեից ստանում է իր աշխատանքի համար նախատեսված վարձավճարը ու չի գողանում պետական բյուջեով այլ ծախսերի համար նախատեսված գումարներից, պետական գույք իրենով չի անում, չի չարաշահում իրեն վստահված պետական լծակը այլ եկամուտ ստանալու համար։ Շատ հետաքրքիր կլինի իմանալ՝ պարոն Մարությանի նոր քաղաքական թիմում քանի՞ հոգու ամսական եկամուտն է 1,5 մլն դրամից քիչ ու քանի հոգի է այդ թիմից պատրաստ լինելու ավելի ցածր աշխատավարձով նախարար աշխատել (պայմանով, որ արտերկրում վարձով տված բնակարաններից համարժեք եկամուտ չունենա)։

Մենք ունեցել ենք 500 000 դրամով աշխատող նախարարներ, տեսել ենք, թե ինչքան են նրանք նստում պետության վրա»։

501