Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Տաշիրի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Տաշիրի անտառպետության թիվ 1 պահաբաժնում ապօրինի ծառեր են հատում:

Պահաբաժին մեկնած ոստիկանները անտառի սկզբնամասում հայտնաբերեցին 12 խմ փայտանյութով բարձված բեռնատար և Տաշիր համայնքում բնակվող երեք տղամարդու, որոնք սոճիներ էին բենզասղոցով ապօրինի հատել ու բարձել բեռնատարը։

Նրանք փայտանյութի օրինականությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել և, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին:

Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

395