ԱՄՆ սննդամթերքի ու դեղորայքի որակի վերահսկողության սանիտարական ծառայությունը հավանության է արժանացրել կորոնավիրուսի բուժման համար նախատեսված առաջին դեղամիջոցը՝ Paxlovid -ը։

Դեղամիջոցն արտադրում է  Pfizer ընկերությունը։ Այն կվաճառվի դեղատոմսով և անհրաժեշտ է օգտագործել կորոնավիրուսի ախտանշանների ի հայտ գալուց և վիրուսի առկայությունը հաստատելուց անմիջապես հետո։

«Սա համավարակի դեմ պայքարի կարևոր քայլն է»,- հայտարարել է դեղորայքի և հետազոտությունների   գնահատման կենտրոնի՝ FDA -ի ղեկավար Պատրիցիա Կացազոնին։

Paxlovid դեղամիջոցն իրենից ներկայացնում է դեղահաբ։ Դրա օգտագործումը ցուցված է 12 տարեկանից բարձր տարիքի անձանց մոտ  COVID-19-ի թեթև և միջին ծանրության դեպքերի համար։

Միևնույն ժամանակ դեղամիջոցի հեղինակները նշում են, որ պատվաստումը շարունակում է մնալ շատ կարևոր։

FDA -ն համարում է, որ դեղամիջոցի արդյունավետությունը գերազանցում է պոտենցիալ ռիսկերը։

1843