Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո հնչող նախաձեռնությունները զարգանում են, ըստ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության։

Նա նկատել է, որ երկաթուղային հաղորդակցության ուղիների բացման եւ այլնի հետ կապված քննարկումները շարունակվում են փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ հանձնաժողովի կողմից։ Զախարովան նաեւ ասել է, որ «այդ մեխանիզմի շրջանակում դիտարկվում են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և հաղորդակցական կապերի, այդ թվում և ավտոտրանսպորտային և երկաթուղային կապերի ապաշրջափակման հարցերը: Գործը գնում է դեպի հստակ տրանսպորտային նախագծերի գործարկմանը»։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նաեւ ողջունել է երկկողմ հարաբերությունների կարգավորմանը միտված միջազգային ջանքերը, անդրադառնալով այն իրողությանը, որ ԵԽ ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերին։

Զախարովան նաեւ ասել է, որ կրակի դադրեցման մասին հայտարարությունն ընդհանուր առմամբ իրականացվում է։ Ի դեպ, առաջիկա Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով Զախարովան Հայաստանին և Ադրբեջանին, Ռուսաստանին, ինչպես նաև բոլոր այլ կողմերին, որոնք տեղում հսկում են իրավիճակը որևէ բարդացումից խուսափելու համար, մաղթել է խաղաղություն, համբերություն, հաջողություն ամենաձգձգված և արյունալի հակամարտություններից մեկի կարգավորման գործում։

 

552