2022 թվականին  նախատեսվում է Հայաստանում անցկացնել «STARMUS FESTIVAL VI 2021» փառատոնը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ կրթության ոլորտի համար 2021-ը շատ ակտիվ տարի էր, նախատեսվում է, որ այդպիսին կլինի նաև 2022 թվականը:

«2021-ի ամենակարևոր միջոացառումներից է ԱՊՀ կրթության նիստ, որը նախագահում էր Հայաստանը: Հոկտեմբերի 7-ին հյուրընկալեցինք նաև ԱՊՀ երիտասարդկան խորհրդի 34 նիստը, ինչպես նաև Կապանում անցկացրինք «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթը, որին մասնակցում էր 75 երկիր: Մենք նաև երկարացրել ենք ԱՊՀ ցանցային համալսարանների ստեղծման համաձայնագիրը»,-ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ «STARMUS FESTIVAL VI 2021» փառատոնը Հայաստանում կանցկացվի երաժշտության և գիտության համադրությամբ, որը Հայաստան կբերի մշակութային տարբեր ներկայացուցիչներիր: Այն կանցկացվի Փոխնախարարն ասում է՝ փառատոնը կմեծացնի երեխաների սերը դեպի գիտությունը:

404