ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 28-ին հրավիրել է արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ իրավասու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել: Նա նշել է, որ կառաջնորդվեն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով՝ մինչեւ ՔՊ խմբակցության կողմից թեկնածու առաջադրելը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ մինչ այս պահը չի ընտրվել: «Հայաստան» խմբակցությունը, որին պատկանում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավասությունը, այդ պաշտոնում առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին իշխող խմբակցության պատգամավորները չեն ընտրել: 

 

485