Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար 1  երեխայի հաշվարկով ամսական 25 հազար 700 դրամի փոխարեն տեղական վճարը կսահմանվի 28 հազար դրամ: Դա, ըստ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանի, պայմանավորված է պարենային սննդամթերքի գների թանկացմամբ:

«Որպեսզի քաղաքացիների մեջ թյուրըմբռնում չլինի, նշեմ, որ այս գումարները փոխհատուցում է համայնքը»,- ասաց Ներսիսյանը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարանների մուտքը մեկ անձի համար կսահմանվի 1500 դրամ՝ 1000 դրամի փոխարեն:

«Թանգարաններում գործող սակագները կիրառվում են՝ փաստացի փոփոխության չենթարկվելով 13 տարի: Նշված հանգամանքը բացասական ազդեցություն է ունենում թանգարանների բնականոն գործունեության վրա, սեփական եկամուտների ձևավորման, մրցակցության, ինչպես նաև համայնքապատկան թանգարանների դիրքավորման առումով»,- ասաց Ներսիսյանը:

1lurer.am

374