Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ:

«Մեր խորին ցավակցում ենք Հունաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ մեծագույն պետական գործիչ և հումանիստ, նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասի մահվան կապակցությամբ: Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Կարոլոս Պապուլիասի ընտանիքին և մտերիմներին»,-   ասված է ՀՀ ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգում։

Դեկտեմբերի 26-ին 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հունաստանի նախկին նախագահ Կարոլոս Պապուլիասը։ Նրա նախագահության ժամանակահատվածում ավելի խորացվեցին Հունաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները։  Նա շոշափելի ներդրում է ունեցել հազարամյակների պատմամշակութային առնչությունների և ընդհանուր հոգևոր արժեքների վրա հիմնված հայ և հույն ժողովուրդների միջև միջպետական հարաբերությունների ու տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեջ։ 

Կարոլոս Պապուլիասը Հունաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականից մինչև 2015 թվականը:

470