ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է.

Սիրելի հայրենակիցներ,

Վստահ եմ բոլորիդ շրջապատում հիմա սուր շնչառական վարակներով բազմաթիվ մարդիկ կան՝ թե՛ մեծահասակներ, թե՛ փոքրիկներ։ Նրանցից շատերը շատ բարձր ջերմությամբ և այլ գանգատներով հաճախ մահճակալային բուժում են ստանում, որպեսզի ապաքինվեն։ Շատ են նաև հոսպիտալացման ենթակա երեխաները և մեր երկրի մանկական բժշկական կենտրոնների մահճակալային ֆոնդը գերծանրաբեռնված է, բժշկական անձնակազմը՝ գերհոգնած։

Կովիդի հարաբերականորեն ավելի բարվոք վիճակում հիմա էլ մոլեգնում է գրիպի համաճարակը իր տարբեր շտամներով՝ H1N1, H3N2, B և այլն։ Այս սուր շնչառական վարակի դեմ լավագույն կանխարգելումը կրկին պատվաստումն է, որը ցանկալի է անել ցուրտ սեզոնից առաջ, սակայն հիմա էլ ուշ չէ։ Պատվաստումը կարելի է իրականացնել ձեզ կցագրված ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունում։

Մեր ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ իմ երկու երեխաները, ամեն տարի հոկտեմբեր ամսին պատվաստվում են գրիպի քառավալենտ պատվաստանյութով և մինչ օրս գրեթե չեն հիվանդացել՝ իրենց շրջապատում (օրինակ դպրոցում) ունենալով բազմաթիվ հիվանդներ։

Պատվաստվե՛ք գրիպի դեմ և մնացե՛ք առողջ։

501