Այսօր պարտադիր զինվորական ծառայության են մեկնել Սպիտակ խոշորացված համայնքի նորակոչիկները։ ՀՀ ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Սպիտակի բաժանմունքի բակում հավաքվել էին զինակոչիկների հարազատներն ու բազում բնակիչներ։

Զինակոչիկներին ճանապարհելու էին եկել նաև Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Լոռու մարզպետի խորհրդական Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը, Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման զորահավաքային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Կարեն Հայրապետյանը, ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Սպիտակի բաժանմունքի պետ Հրահատ Գևորգյանը, պաշտոնատար այլ անձինք։

Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վաղարշ քահանա Հակոբյանն իր օրհնությունն է բերել զինակոչիկներին և ներկաների հետ միասնական աղոթք հնչեցրել երկրի խաղաղության ու զինվորների անփորձանք ծառայության համար։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից տղաներին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ է մաղթել Հ. Ավետիսյանը։

841