
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ իրենք կատարել են 2021 թվականի պետական բյուջեի եկամտային մասը:
«Եկամտային մասը նախատեսվում էր 1 տրիլիոն 440 միլիարդ, այս թիվը դեկտեմբերի 30-ի դրությամբ գերակատարվել է 146 միլիարդով, այսինքն՝ մենք կատարել ենք տրիլիոն 586 միլիարդ, այսօր ևս ակնկալվում են մուտքեր»,- ասաց նա:
Բադասյանի խոսքով՝ հիմնականում ԱԱՀ-ի գծով 182 միլիարդ դրամ վերադարձվել է հարկ վճարողներին: «Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 միլիարդ, այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի 185 միլիարդ»,- ասաց ՊԵԿ նախագահը:
2021թ-ի վերադարձի ցուցանիշները ՊԵԿ նախագահը ռեկորդային որակեց՝ հայտնելով, որ հարկ վճարողներին վերադարձվել է 182 մլրդ դրամ, հիմնականում՝ ԱԱՀ-ի գծով։ Այսօր նախատեսվում է ևս 3 մլրդ դրամի վերադարձ, որի արդյունքում տարվա ցուցանիշը կհասնի 185 մլրդ-ի։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ 2020թ-ի համեմատ այս տարվա բյուջեի եկամուտներն աճել են 200.5 մլրդ դրամով կամ 14.5 տոկոսով, իսկ 2019-ի համեմատ՝ 121.4 մլրդ-ով կամ 8.3 տոկոսով։