Այսօր կայացավ կառավարության 2022 թվականի առաջին նիստը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը 2022 թվական է մտնում բարեփոխումների լուրջ մեկնարկով։

Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ծխախոտի ցուցադրման արգելքը վաճառասրահներում։ Արգելվելու է ծխախոտային արտադրատեսակների և դրանց պատկանելիքների, փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութները։ 

Արդեն մարտից արգելվելու է ծխախոտի օգտագործումը բոլոր փակ եւ բաց տարածքներում՝ ներառյալ բացօթյա սրճարաններում եւ այդպես շարունակ։

«Մեր բոլոր տնտեսվարողները պետք է պատրաստվեն սրան, եւ ես կոչ եմ անում երեխաներին եւ ոչ միայն նրանց՝ տներում եւս արգելել ծխախոտի օգտագործումն իրենց ծնողներին, որպեսզի այս քաղաքականությունը լիարժեք տեղ հասնի»,- նշեց Փաշինյանը։

Նա հորդորեց տեսչական մարմիններին ապահովել այս ամենի խիստ վերահսկումը, որպեսզի կարողանանք հասնել արդյունքների։

Մանրամասները՝ տեսանյութում։

3869