Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3567 նոր դեպք, տեղեկացնում է jnews.ge կայքը:

Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 2105 մարդ, մահացել է 41 պացիենտ:

Մեկ օրում կատարվել է 41236 թեստավորում, որից 24593-ը՝ հակամարմինների արագ թեստով, 16643-ը՝ ՊՇՌ թեստով։

Դրական դինամիկայի ցուցանիշներն են՝ օրական՝ 8,65%, վերջին 14 օրվանը՝ 6,18%, վերջին 7 օրվանը՝ 7,43%։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 949176 դեպք, որից ապաքինվել է 908813 մարդ, մահացել՝ 14082-ը։

Վրաստանում պատվաստվածների թիվը 2.536.824 է, մեկ օրում պատվաստվել է 7867 մարդ:

Կարանտինային ռեժիմում է 55 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ՝ 4372, կորոնավիրուսային հյուրանոցում՝ 936 անձ։

671