Մեծ Բրիտանիան և Իռլանդիան կարող են հրաժարվել 2030 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համատեղ հայտ ներկայացնելուց՝ Եվրո-2028-ը ընդունելու համար, հայտնում է The Guardian-ը։

 

Աշխարհի 2030 թվականի առաջնությունն ընդունելու վերաբերյալ ցանկացած առաջարկ պետք է ներկայացվի Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդին մինչև մարտի 31-ին կայանալիք կազմակերպության կոնգրեսի հանդիպումը: Ինչպես նշում է պարբերականը, աշխարհի առաջնությունն ընդունելու համար Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայտը սպառնում է մի շարք խնդիրների առաջ կանգնել, որոնցից հիմնականը լուրջ մրցակցությունն է Իսպանիայի և Պորտուգալիայի միջև, ինչպես նաև Հարավային Ամերիկայի երկրները, որոնք Ուրուգվայում նշելու են աշխարհի առաջին առաջնության 100-ամյակը:

«2028 թվականի Եվրոպայի առաջնության մասնակիցների թիվը կարող է ընդլայնվել մինչև 32 ազգային հավաքականներ, իսկ Անգլիայի, Շոտլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի և Իռլանդիայի Հանրապետության առաջարկած հնարավորությունները, ամենայն հավանականությամբ, անհամեմատելի կլինեն Եվրո-ի մյուս հավակնորդների թվում»,- ամփոփում է The Guardian-ը։ 

792