Հունվարի 6-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

 

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32 744 քաղաքացու հետազոտություն, որից 4838-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 

Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:

 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։

 

Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը՝ ժամը 10:00-14:00-ն, գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները:

429