ՀԱՊԿ բոլոր երկրները հանդես են եկել որպես միասնական ճակատ՝ օգնելու Ղազախստանին, ցույց տալով իր արդիականությունն ու արդյունավետությունը: Այս մասին այսօր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին ասաց Ղազախստանի նախագահ  Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը:

Ինչպես նշեց Ղազախստանի ղեկավարը, ՀԱՊԿ ուժերի ժամանումը օգնել է  ահաբեկիչներից հետ գրավել  Ալմաթին։  

Ելույթի ընթացքում Տոկաեւը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ փաստաթղթերի համակարգման ուղղությամբ օպերատիվ աշխատանքի համար։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր նախագահ Նիկոլ Վովայի Փաշինյանին անհրաժեշտ փաստաթղթերի համաձայնեցման օպերատիվ աշխատանքի համար»,- ասաց Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը նվիրված է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին։ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ Ղազախստանում անկարգությունների զոհերի։

 

Լյուսիյա Պետրոսյան

1048