Հայաստանի գեղասահորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում հունվարի 12-ին կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մրցաշարին կմասնակցեն 123 մարզի-մարզուհի։ Նրանց թվում են նաև մեր մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։
Հիշեցնենք, որ մեր զույգն անցած տարի նվաճել է 2022թ ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր և այժմ պատրաստվում է այդ խոշոր մարզահանդեսին:
10 Հունվար, 2022 14:42
376