Կիպրոսի համալսարանի կենսաբանական գիտությունների ֆակուլտետի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տարբերակ՝ «Դելտակրոն» անվանումը կրող՝ Դելտայի և Օմիկրոնի հիբրիդը։ Այս մասին հայտարարել է պրոֆեսոր Լեոնտիոս Կոստրիկիսը, մեջբերում է Cyprus Times-ը։

Գիտնականի խոսքով՝ իր թիմն ուսումնասիրել է հիվանդներից վերցված շտամի 25 նմուշ։ Արդյունքում՝ նրանք գտել են մի տարբերակ, որը միավորում էր Դելտայի և Օմիկրոնի որոշ մուտացիաներ:

Ինչպես նշել է Կոստրիկիսը, Կիպրոսի համալսարանի այս գիտական ​​նվաճումն ունի կլինիկական նշանակություն, որը կարող է օգտագործվել ապագայում։

Նա հավելել է, որ այժմ Կիպրոսը գտնվում է համաճարակի նոր ալիքի գագաթնակետին, սակայն համաճարակաբանական կորը կսկսի նվազել երկուշաբթի օրվանից, իսկ Օմիկրոնի ալիքը կհանդարտվի առաջիկա երեք շաբաթվա ընթացքում։

Իր հերթին Կիպրոսի առողջապահության նախարար Միխալիս Հաջիպանդելասը հայտարարել է, որ «Դելտակրոնը» իշխանությունների մոտ անհանգստություն չի առաջացնում։

 

870