Եվրոպայում գազի ֆյուչերսների գները շարունակում են անկում ապրել։ Երեքշաբթի Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների սկզբում դրանք իջել են մինչև մոտ 900 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց՝ ըստ ICE Futures-ի տվյալների։
Գազի փետրվարյան ֆյուչերսների արժեքը TTF ինդեքսում, որը եվրոպական ամենահեղուկ հանգույցն է, առևտրի առաջին երկու ժամում նվազել է 0,8-7,8%-ով երկուշաբթի օրվա գնահատված գնի նկատմամբ (988,6 դոլար): Բացման գինը կազմել է գրեթե 970 դոլար, այնուհետև գնանշումները հասել են տեղական առավելագույն 980,3 դոլարի, որից հետո դրանք իջել են մինչև 911,5 դոլար նվազագույնը:

744