ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ` ուժերի միջեւ հեռավորություն պահպանելու եւ վստահությունն ամրապնդելու համար», Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը։

Կլաարը, մեկնաբանելով իրավիճակը, հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, ինչպես նաև խոր մտահոգություն հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։

«Ես խորապես մտահոգված եմ սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններով: Կարևոր է, որ կողմերը աշխատեն դեէսկալացիայի վրա և լիարժեքորեն օգտագործեն առկա մեխանիզմները, մասնավորապես, երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև թեժ գիծը, ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին»,- գրել է Քլաարը Twitter-ի իր միկրոբլոգում։

235