SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 12-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում Երևանի Նազարբեկյան փողոցում հայտնաբերել են Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ՝ 32-ամյա Հարություն Հ-ին, ով ոստիկանության Մաշտոցի բաժնից ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 

Վերջինս կասկածվում է հունվարի 11-ին Երևանում գործող գարեջրատներից մեկում 40-ամյա մատուցողուհուն հրազենային վնասվածք պատճառելու մեջ։  Ոստիկանների օպերատիվ գործողության արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ինքնաձիգը։  Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 11-ին կրակոց էր հնչել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների  21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել էին, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Գայանե Մ.-ն է, ով հիվանդանոց էր տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները, ապա նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաեն վարչական շրջնների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռ. Սադարյանի, բաժնի պետի տեղակալ Մախմուդյանի, ավագ քննիչ  Ժ. Սարգսյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել էին 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ  Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել էին ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: 

 

2813