Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 132 002-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 2394 նոր դեպք, որից 274-ը հոսպիտալացվել է:

Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մինչև օրս գրանցված 6 214 781 դեպքից 6 մլն 058 586-ն առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 1462 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

60 251 217 քաղաքացի Իրանում ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ 52 974 192 քաղաքացի՝ արդեն երկրորդ դեղաչափը: Երրորդ, այսինքն խթանիչ դեղաչափ ստացած քաղաքացիների թիվը հասել է 11 745 289-ի:

1040