«Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Լոնդոնի «Արսենալի» հետ ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի առաջին խաղում։

Խաղն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ 24-րդ րոպեին դաշտից հեռացվել է «Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։

Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 20-ին։ «Չելսին» արդեն դուրս է եկել եզրափակիչ։

665