Արգենտինացի դատավորը հետախուզման մեջ է ոստիկանի սպանության համար դատապարտվածին համբուրելու պատճառով։ Հաղորդվում է, որ կինը նաև փորձել է մեղմացնել իր սիրելիի համար նախատեսված պատիժը։

Չուբուտ նահանգի դատավոր Մարիել Սուարեսի համբույրը Քրիստիան Բուստոսի հետ ֆիքսվել է բանտում գտնվող անվտանգության տեսախցիկներով։ Կինն ընդգրկված էր դատավորների կոլեգիայում, որը որոշում էր, թե արդյոք արգենտինացին պետք է ցմահ ազատազրկման դատապարտվեր 2009 թվականին ոստիկանի սպանության համար:

Միջադեպից մեկ շաբաթ առաջ Սուարեսը քվեարկել է, որ Քրիստիանն արժանի է ներողամտության և պահանջել է կրճատել պատժաչափը: Համբույրի կադրերը հրապարակվելուց հետո Մարիելը մեկնաբանել է միջադեպը.

«Ես այլ հարաբերություններ չունեմ այս մարդու հետ, բացի աշխատանքայինից: Մենք գաղտնի բանակցություններ էինք վարում, մոտակայքում մարդիկ էին կանգնած, այդ պատճառով էլ իրար շատ մոտ էինք զրուցում»,- ասել է դատավորը։

Նահանգի գերագույն դատարանը հետաքննություն է սկսել Սուարեսի դեմ գործով։ Բուստոսը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

1517