Անաստասիա Միշինան և Ալեքսանդր Գալլյամովը նվաճել են գեղասահքի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը
Ռուս մարզական զույգ Եվգենյա Տարասովան և Վլադիմիր Մորոզովը Տալլինում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում վաստակած միավորների քանակով սահմանել են նոր համաշխարհային ռեկորդ։

Հինգշաբթի օրը Տարասովան և Մորոզովը կարճ և կամայական ծրագրերում հավաքել են 236,43 միավոր։ Նրանք գերազանցել են նախորդ նվաճումը, որը պատկանում էր չինացի Սուի Վենզինին և Հան Կոնգին (234,84 միավոր)։
Սակայն հաջորդած ռուսաստանցիներ Անաստասիա Միշինան և Ալեքսանդր Գալլյամովը գերազանցել են իրենց հայրենակիցներին (157,46) և երկու ծրագրերի միավորների գումարով սահմանել են համաշխարհային ռեկորդ (239,82)։ Մարզիկները հաղթել են Եվրոպայի առաջնությունում։
14 Հունվար, 2022 16:39
703
Ավարտվեց «Երևանի քաղաքապետի գավաթ» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը
06 Ապրիլ, 2026 18:49
Պատմական արդյունք Հայաստանի գեղասահքում. Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը՝ Աշխարհի գեղասահքի առաջնության լավագույն տասնյակում
27 Մարտ, 2026 10:17
Հայաստանի ներկայացուցիչները սկսել են պայքարը Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում
25 Մարտ, 2026 23:35