Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանը, ում երեկ ադրբեջանցիներն առևանգել էին, ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին:

«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ քաղաքացի Ս. Մաթևոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին»,- ասված է Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Araratnews-ը զրուցել էր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, որը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները հովվի հետ լավ էին վարվել, անգամ օղի ու թեյ էին առաջարկել։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին, ադրբեջանցիները Սյունիքի մարզի Տեղ համայնքից ոչխարներն արածեցնելու ժամանակ առեւանգել են հովվին ու նրա հոտի 500 ոչխարները, իսկ ավելի ուշ հանձնել ռուս խաղաղապահներին։

1207