Հայաստանի շախմատի ակադեմիան տեղեկացնում է․

«Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին:

Ակադեմիայի հիմանդիր-տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ միասին Պարոն Գիլոյանը շրջեց տարիքային խմբերով անցկացվող շվեյցարական մրցաշարի դահլիճում, որտեղ մասնակցում են 400-ից ավել Երևանի և մարզերի շախմատիստներ:

Հիշեցնենք որ այսօր շվեյցարական մրցաշարի վերջին տուրն է, և հայտնի են դառնալու բոլոր մրցանակակիրները:

8-րդ տուրի ամբողջական ֆոտոշարքը՝ շուտով»։

964