Գնել Սանոսյանը Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին։
Նախարարը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։
Սանոսյանը նշել է, որ Թևոնյանը, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին, և վստահություն է հայտնել, որ մարզպետն իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի այդ խնդիրների լուծմանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանին՝ բարդ փուլում իրականացրած աշխատանքի, մարզային խնդիրների լուծմանը հետևողական լինելու համար։
Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը վստահության համար և ընդգծել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհասնեն հաջողության։
17 Հունվար, 2022 17:44
456
Գնել Սանոսյանը նշանակվել է Կառավարության ներկայացուցիչը «Լիդիան Արմենիայում»
09 Սեպտեմբեր, 2025 20:07
Մեծահարուստներ Սանոսյանն ու Քեյվանյանը իրենց ժառանգների հարսանիքը նշեցին հայրենիքում. 300 օտարերկրացի հրավիրվել էին ՀՀ (լուսանկարներ, տեսանյութ)
25 Օգոստոս, 2025 15:04
Այսօր աշխատանքից ազատման դիմում եմ գրել և թողնում եմ ՏԿԵ նախարարի պաշտոնը. Գնել Սանոսյան
18 Նոյեմբեր, 2024 16:46