Մահացել է «Կլոն» հեռուստասերիալի դերասանուհին

Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել է բրազիլացի հայտնի դերասանուհի Ֆրանսուազա Ֆորտոնը։
64-ամյա դերասանուհին վերջին չորս ամիսն անցկացրել է կլինիկայում, որտեղ բուժվում էր դեռևս 1989 թվականին ախտորոշված արգանդի վզիկի քաղցկեղի դեմ։
Ֆրանսուազա Ֆորտոնը նկարահանվել է ավելի քան 40 հեռուստասերիալում, այդ թվում՝ հայտնի «Կլոնը» հեռուստասերիալում (2001 թվական), որտեղ նա մարմնավորել է բժիշկ Ալբիերիի վերարտադրողական բժշկության կլինիկայի աշխատակցուհի Սիմոնեի դերը։ Նա նկարահանվել է նաև «Հանուն սիրո» հեռուստասերիալում։
Ֆորտոնը շարունակել է նկարահանվել ֆիլմերում մինչև 2019 թվականը։
17 Հունվար, 2022 20:22
1987
Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
26 Մայիս, 2025 17:00
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել ավելի քան 30-40 սմ-ի
14 Ապրիլ, 2025 13:31
Հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցի հզոր ցիկլոն. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
26 Նոյեմբեր, 2024 14:31