«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող լայնածավալ բնակարանաշինության ծրագրի շրջանակում 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք: Շահագործման է հանձնվել Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցված բնակելի թաղամասի մի մասը: 

Շահառուները՝ Հադրութից և Շուշիից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներն են: 

Մինչև սույն թվականի հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք:

Հիմնադրամի համար կարևոր ձեռքբերում է մարդկանց կեցության պայմանների բարելավումը, նրանց համար հեռանկարային ապագայի հիմքերի ստեղծումն ու հավատի ամրացումը: 

Նշենք, որ Արցախում բնակարաններով են ապահովվել Հադրութից և Շուշիից տեղահանված, զոհված զինծառայողների, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները:

Արցախում իրականացվող բնակարանաշինության անդրադարձը՝ տեսանյութում:

423