Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այսօր սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հետքերով`մոտ մեկ ժամ առաջ, այցելել ենք Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի միայնակ կնոջ բնակարան: Իրավիճակից ելնելով վերջինս արագ հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Վաղն առավոտյան կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կարիքի դեպքում Արմինեն կանցնի բուժօգնության ամբողջական կուրս: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել  կնոջ կեցության հարցը: Պետության և հոգացավ հանրության ջանքերը մեկտեղելով՝ մենք յուրաքանչյուր օր կարող ենք փրկել կյանքեր:

758