Ժամը 20։00-ի դրությամբ Արթիկ-Ալագյազ, Սևանի թերակղզի-Դիլիջանի թունել ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում բուք է։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։

Ըստ հաղորդագրության` Կոտայքի, Ախուրյանի, Աշոցքի, Ճամբարակի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

535