Տարոն Չախոյանը գրում է.

Մամուլն անընդհատ գրում է Սերժ Սարգսյանի իբրև թե սպասվող հարցազրույցի մասին, ու երևի թե կգտնվեն միամիտներ, ովքեր ակնկալում են, թե իբր վերջինս նոր բացահայտումներ է անելու։

Պատերազմից հետո, 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, Սերժ Սարգսյանն անգամ շրիշակի մակարդակից էլ ցածրանալով, օգտագործեց իր բոլոր խաղաքարտերը, անգամ գաղտնի ձայնագրություն հրապարակելով Իմ Քայլը դաշինքի փակ խորհրդակցությունից։

Արցախյան պատերազմից հետո անգամ Լուկաշենկոյի հետ 5 միլիարդի խոսակցության ձայնագրությունը հրապարակվեց, պարզ է չէ՞, որ ձայանգրությունը հաստատ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն չէր հրապարակել։

Բայց, բայց ինչպես ինքը՝ Սերժն էր ասում, «խիարը թարս բուսնեց», ու արդեն որերորդ անգամ։

Եթե անգամ հարցազրույց էլ լինի, ապա այն ուղեկցվելու է Սերժ Սարգսյանին բնորոշ իրարամերժ հայտարարություններով։

ՀԳ․ Սերժ Սարգսյանը և նրա հայտարարությունները վաղուց քաղաքական դաշտում այլևս բան չեն փոխում։

659