Ադրբեջանը Հռոմի Պապին խնդրում է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի հետ տարաձայնությունները կարգավորելու հարցում։ «Ադրբեջանը հույս ունի, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը միջնորդի դեր կստանձնի Հայաստանի հետ տարաձայնությունները հաղթահարելու հարցում», - հայտարարել է Վատիկանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։ Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սուրբ Աթոռը «լավ հարաբերություններ ունի» թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Դեսպան Մուստաֆաևի կարծիքով՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը «հետաքրքրված է»։ Այլ մանրամասներ Aletia պարբերականի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյան չի հայտնել։ 

677