Ռուս խաղաղապահները Արցախի դիտակետերում վարժանքներ են անցկացրել։ Խաղաղապահ զորախմբի զինվորականները վարժանքներ են իրականացրել կրակակետերում՝ դիրքերը պաշտպանելու համար:

Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։

«Քանի որ վերջին շրջանում կողմերի սահմանազատման գծում արտակարգ իրավիճակների դեպքերը հաճախակիացել են, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականները վերապատրաստվում են ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի կիրառմամբ։ Խաղաղապահները նաև տարբերակներ են մշակում՝ դիրքերի վրա հարձակումը հետ մղելու համար»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Միխայիլ Եժովը։

Դիրքի պաշտպանությունն ուժեղացնելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների հերթապահ ստորաբաժանումները։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բոլոր դիտակետերը հագեցված են բլոկպոստային ամրացումներով, որոնք նախատեսված են զինվորական անձնակազմին բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա հսկողություն իրականացնելու համար:

473