Չորեքշաբթի օրը ՖԻՖԱ-ի կայքում մեկնարկել է Քաթարում կայանալիք 2022 աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը։

ՖԻՖԱ-ն հայտնել է, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության տոմսերի վաճառքի առաջին օրը ստացվել է ավելի քան 1,2 միլիոն հայտ, ընդ որում, ամենաշատ հայտը ստացվել է մրցաշարն ընդունող երկրից:

 

Ավելի քան 140,000 տոմս է պահանջվել եզրափակչի համար, որը նախատեսված է անցկացնել 2022 թվականի դեկտեմբերի 18-ին Քաթարի մայրաքաղաքի արվարձանների «Լուսայլ» մարզադաշտում, և ավելի քան 80,000՝ բացման արարողության համար։

 

Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության տարբեր հանդիպումների տոմսերը կարժենան 68-ից 1,6  ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։ Պատմության մեջ առաջին անգամ առաջնությունը տեղի կունենա ոչ թե ամառային, այլ ձմեռային սեզոնում։ Հաշվի առնելով Քաթարի շոգը։  

268