Երեկ՝ հունվարի 22-ին, վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում Լվովյան փողոցի թիվ  83 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գելազարովին:

shamshyan.com-ի տեղեկություններով, վրաերթի ենթարկողը այնուհետև բախվել է վերջինիս կողմից ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Lexus մակնշի ավտոմեքենային և վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնանական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:  

Օպերատիվորեն ժասմանել է Երևանի  103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալասարանական հիվանդանոց: Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:  

   Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Էդգար Չոբանյանն ու Արարատ Գրիգորյանը,  որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա:  Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց  ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 49-ամյա  Արթուր Բաղդասարյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր կողմից վարած Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենայով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածի ոտքը կտրվել է: 

2299