Բանգլադեշում կորոնավիրուսի շտամով հիվանդների 73%-ը բողոքել է մրսածությունից։ Այս մասին հայտնել Է երկրի առողջապահության գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ պրոֆեսոր Նազմուլ Իսլամը, փոխանցում է корреспондент -ը։

Նրա խոսքով՝ գլխացավեր եղել են հիվանդների 68%-ի մոտ, ընդ որում՝ հիվանդացածների 64%-ը հայտնել է հոգնածության զգացողության մասին: Բացի այդ, վարակվածների առնվազն 60%-ը գանգատվել է փռշտալուց կամ կոկորդի ցավից, իսկ 44%-ը՝ հազից:

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք այս ախտանիշներին, քանի որ դրանք նման են սեզոնային գրիպի ախտանիշներին»,- զգուշացրել է Իսլամը:

Բանգլադեշում, որը աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրն է, համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուսային վարակով շուրջ 1,7 մլն վարակ են հայտնաբերել:

Մարիամ Գեւորգյան

442