Հայաստանի վարչապետից և նրա ընտանիքի անդամներից  հունվարի 23-ին Դիլիջանի ճանապարհին գտնվող սրճարան մուտք գործելիս պահանջել են կորոնավիրուսի պատվաստումը հաստատող QR կոդը:

«Պետք է ասեմ, որ շատ հաճելի էր, որ պահանջել են: Առավել ևս հաճելի էր, որ մենք մեր բջջային հեռախոսների մեջ, իմանալով, որ նման կարգավորում կա, բոլորս ունեցել ենք համապատասխան QR կոդը: Դա ամենևին բարդություն չներկայացրեց: Ընդ որում` երբ մտանք սրճարան՝ սուրճ խմելու, շատ մարդիկ կային սրճարանում, բոլորից էլ ստուգել էին»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ինքը և ընտանիքի անդամները, բացառությամբ փոքրերի, պատվաստված են՝ հավելելով, որ ինքն ընդունել է նաև երրորդ դեղաչափը:

1816