Այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցում ՔՊ պատգամավորները անդրադարձան ընդդիմության հնչեցրած հայտարարությանը այն մասին, թե ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, ինչպիսին է օրինակ՝ Առուշ Առուշանյանը:  «Քաղբանտարկյալ եզրույթն արդեն ամփոփում է խնդրի էությունը: ԵԽԽՎ բանաձևերով էլ դա ամրագրված է: Նրա փաստաբանն ասում է, որ խափանման միջոցը փոխեն, չի ասում, որ մարդը անմեղ է, որևէ բան չի արել, այլ ընդամենը խափանման միջոցի փոփոխման հարցն է առաջ քաշում: Ոչ թե քաղբանտարկյալի, այլ դատական, իրավական վեճի մասին է հարցը: Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու այլևս»,- ասաց Վահագն Հովակիմյանը:   «Սրանք պարզապես քաղաքական մերկապարանոց հայտարարություններ են այսօրվա ընդդիմության կողմից»,- ասաց պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:  

509