Վարչապետի աշխատակազմն աշխատում է նաև հանգստյան օրերին՝ այդ թվում նաև կիրակի օրերը
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է հնչող այն դժգոհություններին, որ վարչապետն առցանց ասուլիսը հրավիրել էր երկուշաբթի օրը: Չախոյանը շեշտել է, որ վարչապետի աշխատակազմը աշխատում է նաև կիրակի օր:
Գրառումը ստորև.
«Մի քանի լրատվամիջոցներում նկատեցի հրապարակված հոդվածներ, որտեղ վերջիններս իրենց դժգոհությունն են արտահայտել առ այն, որ վարչապետի վերջին ասուլիսը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, ինչի պատճառով ԶԼՄ-ներն իրենց հարցերը ստիպված են եղել ուղարկել կիրակի օրը։ Հարց են ուղղել վարչապետին, աշխատել են կիրակի օրը։
ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, ներողություն եմ խնդրում, որ վարչապետի աշխատակազմն աշխատում է նաև հանգստյան օրերին, այդ թվում՝ նաև կիրակի օրերը»։
27 Հունվար, 2022 19:34
1907
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
22 Հոկտեմբեր, 2026 22:37
COP 17-ի անցկացումը Երևանում կնպաստի աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը․ Մուշիկիվաբոն՝ վարչապետին
15 Հոկտեմբեր, 2026 18:15
Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը
28 Սեպտեմբեր, 2026 16:46
Արցախի ԱԱԾ-ն աշխատում է Խրամորթում և մյուս համայնքներում անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ
28 Փետրվար, 2022 20:55
Փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ. Ավանեսյան
15 Հոկտեմբեր, 2021 01:15
Ռազմարդյունաբերության ոլորտն օրուգիշեր աշխատում է՝ ՀՀ-ի անվտանգությունն ապահովելու համար. Չոբանյան
23 Հունիս, 2021 23:40
Երևանում մեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր
24 Հոկտեմբեր, 2026 17:09
Հայէկոնոմբանկը համագործակցության հուշագիր է կնքել Զինվորի տան հետ
23 Հոկտեմբեր, 2026 18:53
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
23 Հոկտեմբեր, 2026 10:01